Ամերիկայի գավաթի խաղարկության փոքր եզրափակչում մրցեցին ԱՄՆ-ի ու Կոլումբիայի ընտրանիները: Բրոնզի համար պայքարում առավել հաջողակ եղան վերջիններս: Նվազագույն հաշվով հաղթանակը իրականություն դարձավ շնորհիվ Կառլոս Բակայի գոլի: Հիշեցնենք, որ մրցակիցները հանդիպել են նաև խմբային փուլում ու դարձյալ առավելությունն եղել է կոլումբիացիների կողմը:
Այս գիշեր կկայանա գլխավոր եզրափակիչը: Գավաթի հոբելյանական խաղարկության հաղթողը կորոշվի Արգենտինա-Չիլի մրցակցությունում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ